Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1884 թ. ապրիլի 22-ին ծնվել է ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկը

1884 թ. ապրիլի 22-ին ծնվել է ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկը

Ռանկը փորձել է ստեղծել այլընտրանքային գիտական մոտեցում՝ հիմք ընդունելով մարդուն՝ մտքի գիտակից մեկնաբանին և գործողության նախաձեռնության ըմբռնողին:

Օտտո Ռանկը ծնվել է 1884 թ. ապրիլի 22-ին Վիեննայում: Հրապուրվել է Շոպենհաուերի, Նիցշեի և Ֆրեյդի վաղ աշխատանքներով:

1905 թ. Ռանկը Ֆրեյդի ուշադրությանը ներկայացրեց իր աշխատանքը մշակույթի էվոլյուցիայում նկարչի դերի մասին, որը նա բարձր էր գնահատում: Նրա գիրքը՝ «Նկարիչ» (1907), արդյունքում ընդլայնվեց և վերամշակվեց՝ ստանալով «Արվեստն ու նկարիչը» անվանումը (1932): «Արվեստն ու նկարիչը» աշխատանքում Ռանկը հանրագումարի բերեց   մարդու զարգացման համար ստեղծագործության դերի իր հետազոտությունները, որոնցով զբաղվել էր ամբողջ կյանքի ընթացքում:


1913 թ. Ռանկը դոկտորական դիսերտացիա պաշտպանեց Վիեննայի համալսարանում: 1912-1924 թթ. նա եղել է «Իմագո» և «Միջազգային հոգեվերլուծական ամսագիր» նախադեպը չունեցող պարբերականների խմբագիրը:


Բժշկական կրթություն չունենալով՝ Ռանկը սկսեց հոգեվերլուծաբան աշխատել: Նա ընդունում էր հիվանդների՝ որպես կաբինետ ծառայեցնելով իր տան մի սենյակը: Տարիներ շարունակ նա զբաղվել է հետազոտական գործունեությամբ, իրականացրել է հոգեվերլուծական ընկերության վարչական և ֆինանսական գործերը, Ֆրեյդին օգնություն է ցույց տվել կազմակերպչական հարցերում, եղել է Վիեննայի հոգեվերլուծական ընկերության փոխնախագահը:


Հոգեվերլուծության ոլորտում Ռանկի առաջին լուրջ աշխատանքը՝ «Ծննդյան տրավմա», հրապարակվել է 1924 թ.: Չնայած աշխատանքը նվիրված էր Ֆրեյդին, այն մեղադրանքներ առաջացրեց՝ ֆրեյդյան սկզբունքներից նահանջի համար: Այդ աշխատանքում հեղինակը մատնանշում է, որ պտղի հեռացումը մայրական արգանդից «հիմնական տրավման» է համարվում, և սահմանում է նևրոզների զարգացումը, և  որ յուրաքանչյուր մարդու բնորոշ է մայրական գիրկ վերադառնալու ենթագիտակցական ձգտումը: Ֆրեյդը չէր կիսում այդ կոնցեպցիան:
1924 թ. Ռանկը Նյու-Յորքի հոգեվերլուծական միության նախագահի հրավերով ուղևորություն կատարեց ԱՄՆ, որտեղ ամերիկյան հոգեվերլուծաբաններին պատմում էր իր մեթոդների և աշխատանքների մասին: Վիեննա վերադառնալով՝ նա հեռացավ հոգեվերլուծական ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից, իսկ 1929 թ. պաշտոնաթողություն խնդրեց: Հետագա տարիներին Ռանկը հոգեվերլուծական պրակտիկայով զբաղվեց Փարիզում: 


Հենց այդ շրջանում նա աշխատում էր իր «Հոգեվերլուծության տեխնիկա» (1926-1931) եռահատոր աշխատանքի վրա, որը նվիրվել է սեփական հոգեթերապևտիկ մեթոդի շարադրմանը: Այդժամ լույս ընծայվեցին ևս մի քանի գիրք՝ «Գենետիկական հոգեբանության հիմքեր» (1928), «ոգու գոյության հոգեբանություն  և հավատ» (1930) և այլն:


1935 թ. Օտտոն տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ զբաղվում էր մանկավարժական և թերապևտիկ գործունեությամբ, որն ուղեկցվում էր նոր հոգեվերլուծական գաղափարների ծննդով:


Օտտո Ռանկը մահացել է 1939 թ. հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում դեղերի հանդեպ ալերգիկ ռեակցիայի արդյունքում, որոնք նա օգտագործում էր վերին շնչական ուղիների ինֆեկցիայի բուժման համար:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. liveinternet.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ